Սերժ Սարգսյանը բավարարել է Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումը - Mediamax.am

Մարտ 01, 2026
3434 դիտում

Սերժ Սարգսյանը բավարարել է Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Գեւորգյանին տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին:

Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ցանկանում է գործունեությունը շարունակել մասնավոր հատվածում:

 

Արմեն Գեւորգյանը Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատում է 1997 թվականից: Նա զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները:




Մեր ընտրանին