Մեդիայում տարածված 3 սխալ Իրանում կատարվողի մասին - Mediamax.am

Մարտ 03, 2026
393 դիտում

Մեդիայում տարածված 3 սխալ Իրանում կատարվողի մասին


Փեզեշքիանը, Էժեին եւ Արաքին
Փեզեշքիանը, Էժեին եւ Արաքին

Լուսանկարը` REUTERS

Նասեր Մաքարեմ Շիրազին
Նասեր Մաքարեմ Շիրազին
Ալիռեզա Արաքին 2022 թվականին հանդիպում է Հոմի Պապ Ֆրանցիսկոսին
Ալիռեզա Արաքին 2022 թվականին հանդիպում է Հոմի Պապ Ֆրանցիսկոսին

Լուսանկարը` REUTERS


Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Դասական Արեւելքի եւ հնագիտության ինստիտուտի դոցենտ Մաքսիմ Ալոնցեւը իր Pax Iranica թելեգրամյան ալիքում անդրադարձել է մի քանի թյուրըմբռնումներին, որոնք տարածվել են ԶԼՄ-ներում՝ Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների մեկնարկից հետո:

 

Սխալ առաջին. Իրանում ընտրվել է նոր «գերագույն այաթոլա»

 

«Գերագույն այաթոլա» պաշտոն գոյություն չունի: Գոյություն ունի Գերագույն առաջնորդի (կամ Ռահբարի) պաշտոն, որին հաճախ անվանում են նաեւ հոգեւոր առաջնորդ:

 

Սխալ երկրորդ. Ալիռեզա Արաքին նշանակվել է Ռահբարի «պաշտոնակատար»

 

Իրանի սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէ: Ալիռեզա Արաքին Ժամանակավոր կառավարող խորհրդում Սահմանադրության պահապանների խորհրդի ներկայացուցիչն է: Խորհրդի կազմում են նաեւ նախագահ Փեզեշքիանը եւ դատական իշխանության ղեկավար Էժեին:

Ալիռեզա Արաքին 2022 թվականին հանդիպում է Հոմի Պապ Ֆրանցիսկոսին Ալիռեզա Արաքին 2022 թվականին հանդիպում է Հոմի Պապ Ֆրանցիսկոսին

Լուսանկարը` REUTERS

Մեծ ցանկության դեպքում այս երեքին էլ կարելի է «պաշտոնակատար» անվանել, սակայն Ժամանակավոր խորհրդի գործառույթները, Ռահբարի լիազորությունների հետ համեմատ, զգալիորեն կրճատված են:

 

Սխալ երրորդ. ԱՄՆ-ին եւ Իսրայելին ջիհադ է հայտարարվել

 

Ջիհադ չի հայտարարվել: Այստեղ միախառնվել է երկու փաստ հեղինակավոր այաթոլա Նասեր Մաքարեմ Շիրազիի ցավակցական ուղերձից: Նա հայտարարել է, որ Ալի Խամենեիի սպանության համար «վրեժխնդրությունը» «աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտքն է»:

Նասեր Մաքարեմ Շիրազին Նասեր Մաքարեմ Շիրազին

 

Ջիհադն այդ ուղերձում իրոք հիշատակվում է՝ ընդամենը մեկ անգամ, եւ այն էլ՝ ոչ հանուն հավատի մղվող պատերազմի իմաստով: Մուսուլմանական տերմինաբանության մեջ «ջիհադ» եզրույթի կիրառությունը շատ ավելի բազմազան է: Առավել հաճախ «ջիհադ» ասելով հասկանում են ոչ թե զինված պայքար, այլ, ընդհակառակը, հավատացյալի արարչագործ ջանքը՝ Աստծուն մերձենալու ճանապարհին:

 

Իրանական պաշտոնական հռետորաբանության մեջ բառի նման կիրառությունը հազվադեպ չէ: Օրինակ՝ գոյություն ունի «արարչագործ ջիհադի» հայեցակարգը. այդպես էին անվանում երկրի վերականգնումը իրանա-իրաքյան պատերազմից հետո:

 

Սակայն այս դեպքում դա այնքան էլ էական չէ: Մենք գործ ունենք ցավակցական տեքստի, այլ ոչ թե ֆեթվայի հետ: Այսինքն՝ դա հեղինակավոր հոգեւորականի անհատական հայտարարություն է, որը հրահանգչական կարգավիճակ չունի:




Մեր ընտրանին