Մեծ Հաղթանակը՝ սփյուռքի թերթերի առաջին էջերում - Mediamax.am

exclusive
12499 դիտում

Մեծ Հաղթանակը՝ սփյուռքի թերթերի առաջին էջերում



 

«Ալիք», Թեհրան, 10 մայիսի 1945 թ.

 

Առաջին էջում կարդում ենք մեծադիր վերնագիրը. «Իրանը խանդավառությամբ տոնում է իր դաշնակիցների հաղթանակը»: 

 

Առաջին էջում ներկայացված են Իրանի թագավոր Մոհամադ Ռեզա Փահլավիի, ԱՄՆ նախագահ Թրումենի եւ Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ VI-ի ուղերձները:

 

Թերթի երկրորդ էջում հրապարակված է «Իրանի ժողովրդի առաջարկը դաշնակիցներին» հոդվածը, որում, մասնավորապես, ասվում է.

 

«Իրանի ժողովուրդը սպասում է, որ իր բարեկամ պետությունների՝ անգլիական թագավորական եւ Խ. Միության իշխանությունները հրահանգ կտան կալանքից ազատ արձակելու իրանցի արգելափակվածներին»:

 

«Ալիքը» նաեւ ներկայացնում է Երկրորդ Աշխարհամարտի առանցքային իրադարձությունների ժամանակագրությունը. «Մեծ դեպքեր, որոնք դարձակետ հանդիսացան այս պատերազմի պատմության մեջ»:

 

«Լրաբեր», Նյու Յորք, 10 մայիսի 1945 թ.

 

Առաջին էջում կարդում ենք մեծադիր վերնագիրը. «Գերման անձնատյությունը կնքվեցավ Պերլինի մեջ»:

 

Թերթը ներկայացնում է «Եվրոպայի մեջ պատերազմի ժամանակագրությունը. 100 ուշագրավ տարեթվեր»:

 

«Մեր զինվոր տղաքը» խորագրում «Լրաբերը» պատմում է 22-ամյա Փարավոն Մնոյանի մասին, որը 16 ամիս գտնվում է Եվրոպայում:

 

«Ժողովուրդ», Փարիզ, 9 մայիսի 1945 թ.

 

Առաջին էջում կարդում ենք մեծադիր վերնագիրը. «Ողջույն դաշնակից բանակներու հաղթանակին» եւ տեսնում ենք Շառլ դը Գոլի եւ Իոսիֆ Ստալինի լուսանկարները:

 

Թերթի խմբագրականն այսպես է ավարտվում.

 

«Կեցցե՛ Հանրապետական ազատ Ֆրանսիան:

Կեցցե՛ անգլո-ամերիկյան եւ խորհրդային դաշնակցությունը:

Կեցցե՛ հայ ժողովուրդն իր պատմական ազատ հայրենիքի մեջ»:

 

«Եփրատ», Հալեպ, 10 մայիսի 1945 թ.

 

Առաջին էջում կարդում ենք. «Հաղթանակի պատմական ճառեռ: Ամենուրեք անօրինակ ցնծություն»:

 

Երկրորդ էջում տեսնում ենք «Հայաստան Վայաստան է՝ թե «երկիր դրախտավայր» անստորագիր հոդվածը, որի հեղինակը, մասնավորապես, գրում է.

 

«Իրոք, կար ժամանակ մը, որ Հայաստանը Վայաստան էր: Այդ շրջանը այլեւս պատմության կվերաբերի: Եթե չենք կրնար ըսել, որ այն «երկիր դրախտավայր» է, կրնանք համարձակությամբ ըսել, որ այն «երկիր դրախտավայր» ըլլալու ճամբուն մեջն է»:

 

«Ազդարար», Բեյրութ, 12 մայիսի 1945 թ.

 

Առաջին էջում կարդում ենք. «Աննախընթաց ցնծություն բովանդակ աշխարհի մեջ» եւ տեսնում ենք Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի, Շառլ դը Գոլի, ԱՄՆ հանգուցյալ եւ գործող նախագահներ Ֆրանկլին Ռուզվելտի եւ Հարի Թրումենի լուսանկարները:

 

7-րդ էջում թերթը թարգմանաբար ներկայացնում է Վիկտոր Յախոնտովի «Ինչո՞ւ Ռուսի չի յարձակիր Ճապոնի վրայ» հոդվածը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Պահոց | Հունիս 29, 2024 10:19
Բաց կապույտ սենյակը
Մեր ընտրանին