Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունը որոշում է ընդունել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու եւ վերջինիսի կանոնադրությունը հաստատելու մասին:
Կառավարությունից հայտնում են, որ նախատեսվում է հիմնադրամում հավաքագրված դրամական միջոցների հաշվին «հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ՝ միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական), մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումների և հաղորդաշարեր) ստեղծելուն, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող տեսալսողական ծրագրերում հանրօգուտ բովանդակության չափաբաժինը մեծացնելուն»:
«Հիմնադրամը կնպաստի հանրօգուտ հաղորդումներ մատուցելու եղանակով սոցիալական տարբեր հասակային խմբերի (երեխաների, թոշակառուների, աշխատողների) բազմազանության զարգացմանը: Ինչպես նաև կնպաստի մանկական, մշակութային, գիտակրթական, իրավական գիտելիքների բարձրացման, բացասական երևույթների դեմ պայքարող հաղորդումների ու հաղորդաշարերի պատրաստմանն ու հեռարձակմանը, նաև օտարերկրյա հանրօգուտ հաղորդումների, հաղորդաշարերի, սերիալների, վավերագրական ֆիլմերի գնմանը, թարգմանությանն ու հեռարձակմանը», - հայտնում են կառավարությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: