Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերությունը դիմումներ է ընդունում լրագրողի թափուր հաստիքի համար:
Պաշտոնը
Մեդիամաքս մեդիա ընկերության (Mediamax.am, GastroVino.Mediamax.am, Banks.am) լրագրող:
Կրթությունը
Բարձրագույն:
Աշխատանքային փորձը
Ցանկալի, բայց պարտադիր պայման չէ: Առանձին դեպքերում պատրաստ ենք դիտարկել նաեւ ուսանողներին/սկսնակներին:
Տարիքը
Մինչեւ 40 տարեկան:
Սեռը
Նշանակություն չունի:
Աշխատանքային գրաֆիկ
Ամբողջական զբաղվածություն:
Պարտականություններ
Պատրաստել հեղինակային նյութեր եւ հարցազրույցներ Մեդիամաքս մեդիա ընկերության Mediamax.am, GastroVino.Mediamax.am, Banks.am կայքերի համար:
Կատարել խմբագրական խորհրդի հանձնարարությունները, հանդես գալ սեփական գաղափարներով եւ առաջարկներով:
Պահանջներ
• Հայերենի գերազանց իմացություն:
• Անգլերենի եւ ռուսերենի լավ իմացություն (նշված լեզուներով ազատ հաղորդակցվելու, հարցազրույցներ վարելու կարողություն):
• Ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ արագ կողմնորոշվելու ունակություն:
• Թիմում աշխատելու ցանկություն եւ կարողություն:
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը
Ինքնակենսագրականի (CV) հետ պետք է ներկայացնել «Ինչու եմ ցանկանում աշխատել հենց Մեդիամաքսում» համառոտ (մինչեւ 300 բառ) էսսե:
Աշխատանքային փորձ ունեցող հավակնորդները պետք է ներկայացնեն իրենց հրապարակումների օրինակները (հղումների տեսքով):
CV-ն եւ էսսեն պետք է ուղարկել director@mediamax.am հասցեին՝ subject դաշտում նշելով Mediamax Reporter: Առանց էսսեի ուղարկված CV-ները չեն դիտարկվելու:
Կապ է հաստատվելու միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուների հետ:
Աշխատավարձ
Պայմանագրային:
Վերջնաժամկետը
2025թ. մարտի 14:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: