Երեւանում կանցկացվի վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարան - Mediamax.am

exclusive
563 դիտում

Երեւանում կանցկացվի վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարան


Լուսանկարը` «Պլատֆորմդոկ»

Արեւիկ Ավանեսյանը
Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Պլատֆորմդոկ»

Լուսանկարը` «Պլատֆորմդոկ»


«Պլատֆորմդոկ» հարթակը Երեւանում կանցկացնի վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարան:

 

Դրա առաջնային նպատակներից է աջակցել Հայաստանում վավերագրական ֆիլմարտադրության ոլորտին ու նպաստել եվրոպական երկրների հետ համատեղ արտադրություններին։

 

Աշխատարանի դասընթացավարները «Եվրասիադոկ» ծրագրի շրջանավարտներ են, որոնք այս տարի նաեւ հատուկ վերապատրաստում են անցել ծրագրի առաջատար փորձագետներ Վլադիմիր Լեոնի եւ Սամուել Օբենի ղեկավարությամբ:

 

«Մենք ունենք որոշակի փորձ ու ցանկանում ենք կիսել այն՝ աջակցելով մարդկանց, որոնք ունեն նախագծեր: Աշխատարանի ընթացքում զարգացնելու ենք նախագծերը հատկապես միջազգային տեսանկյունից: Մեր նպատակը ոչ թե տեղական հեռուստատեսության համար ֆիլմ ստանալն է, այլ միջազգային համատեղ արտադրությունների հասնելը», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է «Պլատֆորմդոկի» հիմնադիր, «Եվրասիադոկ» հարթակի հայաստանյան ներկայացուցիչ, պրոդյուսեր Արեւիկ Ավանեսյանը:

Արեւիկ Ավանեսյանը Արեւիկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատարանի ընդունելության ընթացքում նախապատվությունը տրվելու է սկսնակ կամ այն հեղինակներին, որոնք միջազգային համարտադրության փորձ չունեն։

 

Ընտրվելու են միայն լիամետրաժ ստեղծագործական վավերագրական նախագծերը (creative documentary): Աշխատարանը լինելու է առկա ձեւաչափով եւ հայերենով (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն): Դիմել կարող են առնվազն 18 տարին լրացած անձիք: Մարզերից հետաքրքրված մասնակիցները պետք է ինքնուրույն հոգան իրենց կեցության ծախսերը Երեւանում։

Լուսանկարը` «Պլատֆորմդոկ»

«Աշխատարանի ավարտին նախատեսված է նախագծերի ներկայացման՝ փիչինգ օր, որի արդյունքներով արդեն իսկ ունենք նախատեսված մրցանակ: Հիմա աշխատում ենք նաեւ այլ հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ունենանք թե՛ դրամական մրցանակներ, թե՛ մասնակիցներին միջազգային հարթակներ ուղարկելու տարբերակներ», - ասել է Արեւիկ Ավանեսյանը:  

 

Աշխատարանի հանդիպումներն անցկացվելու են 2025թ. մայիս-հուլիս ամիսներին՝ շաբաթ-կիրակի օրերին:

Լուսանկարը` «Պլատֆորմդոկ»

««Եվրասիադոկ» ծրագիրն արդեն իսկ ապացուցել է իր օգտակարությունը հայաստանյան վավերագրական ֆիլմերի ոլորտին, եւ մեր նպատակն է դա պահպանել ու դարձնել շարունակական: Այս տարի առաջին անգամ աշխատարանում դասավանդելու ենք մենք՝ հայ մասնագետները՝ նախապես վերապատրաստում անցնելով: Կարծում ենք՝ սա կարեւոր է, քանի որ նախկինում ֆրանսիացի մասնագետների այստեղ գալը կապված էր մեծ ծախսերի հետ: Հիմա կարող ենք շարունակել գիտելիքի ու որոշ հմտությունների փոխանցման գործընթացն արդեն սեփական ուժերով», - ասել է Արեւիկ Ավանեսյանը:

 

Աշխատարանին դիմելու վերջնաժամկետն 2025թ. ապրիլի 5-ն է:

 

Մասնակցության պայմաններին ու այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով. https://www.platformdoc.site/hy/workshop:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին