Հայկական մեդիա շուկայի վերլուծություն. Մարտահրավերներ եւ լավատեսության հիմքեր - Mediamax.am

2672 դիտում

Հայկական մեդիա շուկայի վերլուծություն. Մարտահրավերներ եւ լավատեսության հիմքեր


Կորինա Չեպոյը
Կորինա Չեպոյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կորինա Չեպոյը
Կորինա Չեպոյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Վարդեւանյանը (ID Բանկ)
Տաթեւիկ Վարդեւանյանը (ID Բանկ)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Անդրեասյանը
Վիկտորյա Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Անդրեասյանը
Վիկտորյա Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուիլ Դանբարը
Ուիլ Դանբարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ փետրվարի 5-ին հրապարակվել են Հայաստանի մեդիա շուկայի վերլուծության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Իրականացվել է «Ինտերնյուսի», Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի, Զինք Նեթվորքի եւ Ջեյնոմիք Մեդիայի կողմից։

 

Մեդիամաքսն առանձնացրել է հետազոտության հետաքրքիր դրվագները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բարձրացնել հանրության վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ

 

Կորինա Չեպոյ, Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն

 

Ուրախ եմ տեսնել, որ այս հետազոտությունում կան եզրակացություններ եւ առաջարկություններ, որոնք հարմարեցված են հենց հայաստանյան մեդիա միջավայրին։

Կորինա Չեպոյը Կորինա Չեպոյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուսանք՝ այն օգտակար կլինի ինչպես առանձին լրատվամիջոցների, այնպես էլ՝ առհասարակ ոլորտի համար։

 

Ուիլ Դանբար, Զինք Նեթվորք, ծրագրի տնօրեն

 

Հայաստանում իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակներից մեկը լրատվամիջոցների նկատմամբ հանրության վստահության բարձրացումն է։

Ուիլ Դանբարը Ուիլ Դանբարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուսով եմ, որ հետազոտությունն արդիական կլինի եւ կօգտագործվի լրատվամիջոցների կողմից այս ու մի շարք այլ նպատակներին հասնելու ճանապարհին։ Գալիք տարիներին անպայման կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։

 

Մեդիա ոլորտի ընդհանուր պատկերն ու լրատվամիջոցների «դաժան պայքարը»

 

Վիկտորյա Անդրեասյան, Զինք Նեթվորք, ծրագրի ղեկավար

 

Մեթոդաբանություն - Հետազոտությունն իրականացրել ենք բաց աղբյուրների կաբինետային հետազոտությամբ, լրատվամիջոցների, հասարակական, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների, մարքեթինգի եւ գովազդի մասնագետների հետ հարցազրույցների եւ թվային շուկայի վերլուծության այլ գործիքների համադրությամբ։

 

Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են նաեւ մարզային լրատվամիջոցները, Սփյուռքի ներդրումը մեդիա ոլորտում։ Հստակեցվել են մեդիա ոլորտում եղած հիմնական մարտահրավերները։

Վիկտորյա Անդրեասյանը Վիկտորյա Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետազոտության արդյունքում մեզ մոտ ամրապնդվել է տեսակետը, որ Հայաստանի մեդիա դաշտին բնորոշ է բազմազանությունը, միեւնույն ժամանակ՝ խիստ բեւեռացվածությունը։ Լրատվամիջոցները հաճախ դաժան պայքար են մղում խմբագրական անկախությունը պահպանելու համար՝ միաժամանակ ապահովելով ֆինանսական կայունություն։ Մենք համոզված ենք՝ եթե լրատվամիջոցներն ավելի լավ ճանաչեն իրենց լսարանը եւ կարողանան հստակեցնել այդ լսարանին հասնելու մեթոդները, կկարողանան մեծացնել ազդեցությունը։  

 

Համոզված ենք նաեւ, որ սեփական ռազմավարությունից չշեղվելու, խմբագրական անկախությունը պահպանելու համար առանցքային նշանակություն ունի եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացումն ու ֆինանսավորման նոր մոդելների բացահայտումը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պակաս կարեւոր չէ նաեւ լսարանի մոտ վստահության ամրապնդումը, ինչը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կոնկրետ լրատվամիջոցի, այլեւ՝ առհասարակ մեդիա դաշտի առողջացման վրա։

 

Թվային մեդիա / հեռուստատեսություն

 

Վիկտորյա Անդրեասյան

 

Նորություն չէ, որ վերջին տարիներին թվային մեդիան զգալի աճել է։ Միեւնույն ժամանակ, դեռ վաղ է խոսել հեռուստաալիքների դերի նվազման մասին։  

 

2023թ.-ին «Ինտերնյուսի» եւ «Պրիզմա» հետազոտական ընկերություն անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ լսարանի 56 տոկոսի համար հեռուստատեսությունը շարունակում է լինել լուրերի հիմնական աղբյուր։ Թվային հարթակների ցուցանիշն այս առումով մի փոքր է գերազանցում՝ 58 տոկոս։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեզ հետ զրույցներում փորձագետները կարծիք են հայտնել, որ միգրացիան դեպի թվային հարթակներ պայմանավորված է մի քանի գործոնով։ Դրանից մեկը տեխնոլոգիաների զարգացումն է, մյուսը՝ Հայաստանում համացանցի հասանելիությունն ու մատչելիությունը։

 

Մեդիա ոլորտում մեծանում է սոցիալական մեդիայի ազդեցությունը։ 2023թ. «Ինտերնյուսի» հետազոտության համաձայն՝ հարցվածների մեծ մասը նշել է, որ օրական մի քանի անգամ լուրերին ծանոթանում է սոցիալական մեդիայի միջոցով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորություններով կիսվելու հիմնական հարթակը Facebook-ն է, դրան հետեւում են Instagram-ն ու YouTube-ը։ Սոցիալական մեդիան հաճախ կիրառվում է լրատվամիջոցների կողմից լսարանի ընդլայնման եւ երիտասարդացման համար։

 

Սոցիալական մեդիայի ազդեցությունը մեդիաոլորտում մեծանում է։ Օրինակ՝ ավանդական լրատվամիջոցը բացում է TikTok օգտահաշիվ կամ պատրաստում կարճ տեսանյութեր։  

 

Գովազդը, լրատվամիջոցներն ու մարտահրավերները

 

Վիկտորյա Անդրեասյան

 

Հեռուստատեսության ոլորտում գովազդի շուկան բավականին մրցակցային է, բայց 2020թ. կորոնավիրուսի համավարակով եւ պատերազմով պայմանավորված՝ այն զգալիորեն նվազել է։ Կա դրական դինամիկա, բայց շուկան դեռ չի կարողացել վերադառնալ 2019թ. ցուցանիշներին։

Վիկտորյա Անդրեասյանը Վիկտորյա Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թվային լրատվամիջոցներում գովազդն ընդհանուր առմամբ աճել է, սակայն 2022թ.-ին նվազել 6 տոկոսով։ Սա հիմնականում պայմանավորված է բեթինգային ընկերությունների գովազդի արգելքով։

 

Թվային մեդիան բախվում է նաեւ մի շարք մարտահրավերների։ Առաջնայիններից մեկը ֆինանսական կայունությունն է։ Մեդիայի այս տեսակը մեծամասամբ կախված է դոնորների ֆինանսավորումից, իսկ այն հիմնականում կարճաժամկետ է կամ թեմատիկ։ Լրատվամիջոցները փորձում են դիվերսիֆիկացնել եկամուտը, այդ թվում՝ լսարանից նվիրատվությունների, բաժանորդագրությունների միջոցով։ Կարեւոր մարտահրավեր է նաեւ հայալեզու բովանդակության մոնետիզացման հետ կապված լուրջ խնդիրները։

 

Տպագիր մամուլի սպառումն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նվազում է։ Վերջին տվյալներով մեզ մոտ այն կազմում է 3 տոկոս։ Մեր զրուցակիցները շեշտել են, որ սա պայմանավորված է ոչ թե տպագիր մամուլի մատուցած բովանդակությամբ, այլ՝ թվային հարթակների առավել հարմարավետ լինելով։ Բնականաբար, երբ նվազում է սպառումը, նվազում են նաեւ գովազդային միջոցները։

 

Մեդիան մարզերում ու Սփյուռքի ազդեցությունը

 

Վիկտորյա Անդրեասյան

 

Մարզերում տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրները հեռուստատեսությունը եւ ռադիոն են։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա համապետական սփռում ունեցող 8 հեռուստաալիք եւ 9 մարզային հեռարձակող։

 

Լսարանի ընդլայնման համար մարզային որոշ հեռուստաալիքներ սկսում են առավել շատ օգտագործել առցանց հարթակները. հեռարձակումներ են իրականացնում կայքի կամ յութուբյան ալիքի միջոցով։ Որոշները համագործակցում են մալուխային հեռուստաալիքների հետ։

 

Համապետական սփռում ունի 4 ռադիոկայան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարզային լրատվամիջոցների մարտահրավերները գրեթե համընկնում են շուկայում եղած ընդհանուր պատկերի հետ։ Այստեղ, սակայն, լրացուցիչ խնդիրներ կան։  Առաջինը՝ ֆինանսական կայունությունն է։ Մարզային լրատվամիջոցի եկամտի հիմնական աղբյուրը դոնորների ֆինանսավորումն է, որը կարճաժամկետ է։ Ինչ վերաբերում է գովազդից ստացվող եկամտին, այստեղ այն նվազել է։ 2022թ.-ին ուժի մեջ մտած բեթինգային ընկերությունների գովազդի արգելքի հիմնական հարվածը կրել են հենց մարզային լրատվամիջոցները։

 

Մեդիադաշտի վրա Սփյուռքի ազդեցության մասին խոսելիս պետք է հասկանանք, որ այն միատարր չէ։ Այստեղ մարդիկ են, որոնք խոսում են տարբեր լեզուներով, բնակվում տարբեր երկրներում։

Տաթեւիկ Վարդեւանյանը (ID Բանկ) Տաթեւիկ Վարդեւանյանը (ID Բանկ)

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնուամենայնիվ, հետազոտության ընթացքում պարզել ենք, որ հայկական մեդիայում կա անգլալեզու բովանդակության բաց, ինչն արգելք է Սփյուռքի անգլախոս երկրներում բնակվող մարդկանց հասանելի լինելու համար։ Ինչ վերաբերում է Սփյուռքից եկող ֆինանսական աջակցությանը, այն հիմնականում միանվագ է՝ կենտրոնացած Սփյուռքին հետաքրքրող թեմաների վրա։

 

«Տեսնում ենք լավատեսության հիմքեր»

 

Վիկտորյա Անդրեասյան

 

Ամեն դեպքում, տեսնում ենք լավատեսության որոշ հիմքեր՝ պայմանավորված հայաստանյան մեդիա դաշտի բազմազանությամբ։ Կան տարբեր բովանդակություն, ժանրեր առաջարկող ու տարբեր լսարան ունեցող լրատվամիջոցներ։ Մամուլի ազատության ցուցանիշները բարելավվում են։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանշային աղյուսակում 2023թ.-ին Հայաստանը եղել է 49-րդ տեղում՝ 2013-2023թթ. ընթացքում բարելավելով ցուցանիշը 25 հորիզոնականով։

 

Լավատեսության մյուս հիմքն այն է, որ չնայած բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին՝ Հայաստանում կան կենսունակ, անկախ եւ հետաքննական լրատվամիջոցներ։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին