ԱՄՆ-ն Հայաստանի մեդիայի ոլորտում $ 17,3 միլիոն կներդնի - Mediamax.am

5880 դիտում

ԱՄՆ-ն Հայաստանի մեդիայի ոլորտում $‌ 17,3 միլիոն կներդնի


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ-ն Հայաստանի մեդիայի ոլորտում $‌ 17,3 միլիոն կներդնի:

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ս.թ. մարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման համար 15 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել ամերիկյան «Ինտերնյուս նեթվորք» կազմակերպության հետ, որն աշխատելու է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», «Երեւանի մամուլի ակումբի» եւ «Զինք նեթվորք» միջազգային խմբի հետ։

 

«Ծրագիրը միտված է Հայաստանի տեղեկատվական տիրույթի ամրապնդմանը՝ լրագրողական ստանդարտների եւ բովանդակության որակի բարելավման, մրցունակության եւ հասարակության համար հետաքրքրություն ներկայացող ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակության խթանման եւ անկախ տեղեկատվական հոսքերի համար նպաստավոր միջավայրի ապահովման միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ:

 

ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակը հայտարարել է $‌ 2,3 միլիոնի ներդրման մասին, որն ուղղվելու է լրագրողական փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը եւ լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձեւավորմանը Հայաստանում։

 

Առաջին բաղադրիչը հայ-ամերիկյան մասնագիտական փոխգործակցության նախագիծն է՝ նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների համար։

 

Երկրորդը՝ հայ-ամերիկյան համալսարանական փոխգործակցության ծրագիր է, որի միջոցով լրագրության գերազանցության կենտրոն կձեւավորվի հայաստանյան բուհերից մեկում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին