ԵԱՀԿ ներկայացուցիչը մատնանշել է Հայաստանում ԶԼՄ-ների ազատության խնդիրները - Mediamax.am

2378 դիտում

ԵԱՀԿ ներկայացուցիչը մատնանշել է Հայաստանում ԶԼՄ-ների ազատության խնդիրները


Թերեզա Ռիբեյրոն
Թերեզա Ռիբեյրոն

Լուսանկարը` noticiasaominuto.com


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն հայտարարել է ողջ ԵԱՀԿ տարածքում իրավիճակի վատթարացման մասին։

«Իրավական ճնշումը եւ օրենքներում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակող փոփոխությունները շարունակում են խիստ մտահոգիչ մնալ: Նման երեւույթները գնալով ավելի բացասական ազդեցություն են թողնում լրատվամիջոցների իրավական միջավայրի վրա: Այդ իսկ պատճառով ես հրավիրել եմ Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Խորվաթիայի, Վրաստանի, Հունաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուզբեկստանի եւ Թուրքիայի կառավարությունների ուշադրությունը»,- ասել է Թերեզա Ռիբեյրոն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստում Վիեննայում։

 

ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ հրապարակել է «Աուդիովիզուալ ԶԼՄ-ների մասին» օրենքի իրավական վերլուծությունը եւ Հայաստանի իշխանություններին ներկայացրել է իր մեկնաբանությունները «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին