Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 16-17-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է հայաստանյան մեդիա համայնքի ներկայացուցիչներին՝ մասնակցելու «Թվապատում 2017» մեդիա կոնֆերանսին:
Թվով չորրորդ Թվապատման առանցքային թեման մեդիա մենեջմենթն է. մեդիայի փոփոխվող դիմագիծն ու գործառույթները, մոնետիզացիայի նոր միջոցները, ժամանակակից մեդիա հարթակների ձեւավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակները, լրատվամիջոց-սոցիալական մեդիա համակեցությունը:
«Թվապատում 2017»-ին հյուրընկալվող 6 միջազգային եւ 6 տեղացի բանախոսների օգնությամբ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտել մեդիայի հաջողության գաղտնիքները թվային միջավայրում:
Կոնֆերանսը բաց է հայաստանյան մեդիադաշտի բոլոր ներկայացուցիչների համար՝ մեդիա մենեջերներ, խմբագիրներ, լրագրողներ, ֆոտոլրագրողներ, օպերատորներ, ուսանողներ:
Մասնակցությունն անվճար է:
Երկօրյա հանդիպումները կանցկացվեն ժամը 10:00-17:00-ին ISTC կենտրոնում (ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ):
Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը: Կապահովվի թարգմանություն:
«Թվապատում 2017» կոնֆերանսի բանախոսներին, թեմաներին ու օրակարգին կարող եք ծանոթանալ http://conference.tvapatum.mediainitiatives.am/ հղումով:
















