Հայաստանի ԶԼՄ-ներն ավելի ազատ են, քան Բելառուսում եւ Ադրբեջանում, պակաս ազատ, քան Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում - Mediamax.am

30068 դիտում

Հայաստանի ԶԼՄ-ներն ավելի ազատ են, քան Բելառուսում եւ Ադրբեջանում, պակաս ազատ, քան Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում


Բորիս  Նավասարդյանը
Բորիս Նավասարդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը Արեւելյան գործընկերության 6 երկրների շարքում ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով 2014-ի երկրորդ եռամսյակում նահանջել է մեկ հորիզոնականով` զբաղեցնելով 4-րդ տեղը եւ երրորդը զիջելով Ուկրաինային:

«Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս»-ի առաջատարները, համապատասխանաբար, Վրաստանը եւ Մոլդովան են, իսկ աղյուսակը եզրափակում են Ադրբեջանն ու Բելառուսը:

 

«Հայաստանը այդ առումով ամենակայունն է, ինչը նշանակում է, որ ոլորտում զգալի փոփոխություններ տեղի չեն ունենում: Հայաստանում մտահոգություն են առաջացնում հատկապես սոցցանցերի օգտատերերի ազատության սահմանափակմանը միտված օրենսդրական նախաձեռնությունները (մասնավորապես, ֆեյքերի մասին օրինագծին վերաբերող զարգացումները), լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների հետ կապված անպատժելիությունը, ինչպես նաեւ տեղեկատվական պատերազմները, որոնք, ճիշտ է, դեռ անմիջական ազդեցություն չունեն ԶԼՄ-ների վրա, սակայն այս ցուցանիշն ամեն դեպքում չի կարելի դրական գնահատել»,- ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ  Բորիս  Նավասարդյանը:

 

Նրա խոսքով, ծրագրի նպատակն է Արեւելյան գործընկերության երկրներում պաշտպանել խոսքի եւ արտահայտման ազատությունը, ինչպես նաեւ բարձրացնել տարածաշրջանում գործող ԶԼՄ-ների ազատության եւ լրագրողների իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին տեղեկացվածությունը: 

 

Հետազոտությանը յուրաքանչյուր երկրում մասնակցել է 10 մեդիա-փորձագետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին