Ստեփանակերտում «Հաղթանակի օրվա» երթ են արել - Mediamax.am

Փետրվար 23, 2026
6235 դիտում

Ստեփանակերտում «Հաղթանակի օրվա» երթ են արել



Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ադրբեջանում նշում են «Հաղթանակի օրը»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստեփանակերտում երթ է տեղի ունեցել քաղաքում տեղակայված զորամասի անձնակազմի մասնակցությամբ։

 

«Տոնական երթին մասնակցել են նաեւ հասարակայնության ներկայացուցիչներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, երիտասարդներ եւ ուսանողներ», - հաղորդում է Trend գործակալությունը։

 

Երթ է կազմակերպվել նաեւ Շուշիում։




Մեր ընտրանին