«Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ» - Mediamax.am

Փետրվար 23, 2026
7417 դիտում

«Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ»:

«Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը», - ասված է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձում:

 

«Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ:

Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել:

 

Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը: Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը: Ուրանում են», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:




Մեր ընտրանին