Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում են Լեռնային Ղարաբաղից - Mediamax.am

Փետրվար 23, 2026
4701 դիտում

Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում են Լեռնային Ղարաբաղից


Լուսանկարը` https://www.ispionline.it/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին:

Այս մասին «Ազերթաջ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

 

«Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում որոշումը կյանքի կոչելու համար»,- հավելել է Հաջիեւը։

 

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայվել էին 5 տարով: Այդ ժամկետը կարող էր երկարաձգվել՝ բոլոր կողմերի համաձայնությամբ։




Մեր ընտրանին