Բաքուն հայտարարել է, որ Գանձասարի վանքը հայերի կողմից «ենթարկվել է վանդալիզմի» - Mediamax.am

Փետրվար 23, 2026
7832 դիտում

Բաքուն հայտարարել է, որ Գանձասարի վանքը հայերի կողմից «ենթարկվել է վանդալիզմի»


Լուսանկարը` Nina Stössinger


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանը հայտարարել է, որ Գանձասարի վանքը «հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի»։

Ադրբեջանի մշակույթի նախարարությանը կից մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման եւ վերականգնման պետական ծառայությունը հայտարարել է, որ «խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, օկուպանտ երկիրն ապօրինի վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ է իրականացրել Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից մեկում»։




Մեր ընտրանին