Երեւան։ Մեդիամաքս։ Սեպտեմբերի 28-ի ժամը 12:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 68 386 անձ:
«Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:
















