Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչություն ֆինանսավորելու» մեջ - Mediamax.am

Մարտ 01, 2026
4282 դիտում

Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչություն ֆինանսավորելու» մեջ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման» համար:

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հայտարարության մեջ ասվում է, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով. ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը մասնակցություն, Ադրբեջանի սահմանների ապօրինի հատում։

 

«Վարդանյանը մուտք է գործել Ադրբեջանի տարածք՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման գոտի, եւ մասնակցել օրենքով չնախատեսված զինված կազմավորումների ստեղծմանը, կազմակերպելով նրանց գործունեությունը, նրանց տրամադրելով զինտեխնիկա, զենք եւ զինամթերք, պայթուցիկ նյութեր, սարքավորումներ, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան եւ այլ ծանր հետեւանքների»,- ասված է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրությունում։

 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանքը:




Մեր ընտրանին