Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում - Mediamax.am

Փետրվար 21, 2026
3368 դիտում

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է ամերիկա-թուրքական հարաբերությունների կարեւորությունը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի շրջանակներում։

«Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության վերականգնմանը ուղղված ջանքերի համար եւ կոչ է արել աջակցել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու ջանքերին», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին