Ալիեւն առաջարկում է «ընտրել». «դառնալ Ադրբեջանի քաղաքացի կամ հեռանալ» - Mediamax.am

2352 դիտում

Ալիեւն առաջարկում է «ընտրել». «դառնալ Ադրբեջանի քաղաքացի կամ հեռանալ»


Լուսանկարը` euronews.com


Երեւան։ Մեդիամաքս։ Իլհամ Ալիեւն ասել է, որ «Ղարաբաղի հայերը պետք է ընտրություն կատարեն՝ դառնալ Ադրբեջանի քաղաքացի կամ հեռանալ»։

«Ղարաբաղում՝ ժամանակավորապես ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածքում, մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ ապրել որպես մեր քաղաքացիներ եւ էթնիկ փոքրամասնություն կամ հեռանալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը Euronews-ին տված հարցազրույցում։

 

Ալիեւը հայտարարել է, որ «պատերազմում հաղթելն իմ կյանքի կամ առնվազն քաղաքական կյանքի առաքելությունն էր, եւ ես այն հաջողությամբ իրագործեցի»։

 

«Մենք հաղթեցինք պատերազմում, վերականգնեցինք արդարությունը, մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ հիմա մենք խոսում ենք խաղաղության մասին: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, եւ չենք ցանկանում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Նրա խոսքով, Ադրբեջանի համար կարեւոր է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների արդյունքը, եւ կարեւոր չէ, թե ում միջնորդությամբ դա տեղի կունենա:

 

«Ռուսաստանը միջնորդ է եղել հրադադարի համաձայնագրի կնքման հարցում։ Դա ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չէր: Հայաստանի վարչապետի հետ մեր առաջին հանդիպումները կազմակերպել էր Ռուսաստանը՝ իր տարածքում։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո իրավիճակը փոխվել է, եւ մենք տեսել ենք, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ավելի ակտիվ են։ Իրականում մեզ համար էական տարբերություն չկա, թե ով է գլխավորելու գործընթացը կամ, այսպես ասենք, վայելելու միջնորդության դափնիները։ Կարեւոր է արդյունքի հասնելը»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին