Ռուբեն Վարդանյան. Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է - Mediamax.am

Փետրվար 16, 2026
3816 դիտում

Ռուբեն Վարդանյան. Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատել են, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։

«Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։ Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։ Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը:




Մեր ընտրանին