Ռուբեն Վարդանյան. Առանց չափազանցության՝ բավականին ծանր վիճակում ենք - Mediamax.am

6675 դիտում

Ռուբեն Վարդանյան. Առանց չափազանցության՝ բավականին ծանր վիճակում ենք


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «առանց չափազանցության՝ մենք բավականին ծանր վիճակում ենք»։

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է Արցախում մեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ռեստորանների եւ հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի եւ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

 

«Գիտեմ, որ աշխատում եք բարդ պայմաններում եւ ստիպված եք տարբեր հարցերի լուծումներ գտնել: Բայց մենք՝ իշխանությունը եւ ժողովուրդը, այս ճանապարհը պետք է անցնենք միասին: Սրա համար շատ կարեւոր է փոխըմբռնումը, փոխադարձ հարգանքը եւ թափանցիկ աշխատանքը»,-նշել է պետնախարարը:

 

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ թեեւ ապրանքների սղություն կա, սակայն Արցախում գնաճային դրսեւորումներ չեն նկատվել:

 

Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ սննդամթերքի սղության, էլեկտրաէներգիայի խնայողությունների պայմաններում բազմամարդ միջոցառումների եւ հանդիսությունների անցկացման հետ կապված որոշակի սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն է առաջացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին