Բայրամով. «Որքան շուտ Վարդանյանը հեռանա, այնքան լավ կլինի բոլորի համար» - Mediamax.am

6715 դիտում

Բայրամով. «Որքան շուտ Վարդանյանը հեռանա, այնքան լավ կլինի բոլորի համար»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Մոսկվայում ասել է, որ որքան շուտ Ռուբեն Վարդանյանը «հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար»։

Ելույթ ունենալով Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում՝ Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ Ռուբեն Վարդանյանի գործունեությունը կրում է «հանցավոր արկածախնդիր բնույթ» եւ «խանգարում է վերաինտեգրմանը»։

 

«Այսօր մեր տարածաշրջանում օտար տարրեր կան։ Նկատի ունեմ Վարդանյանին։ Մենք նրա գործունեությունը համարում ենք հանցավոր եւ արկածախնդիր։ Նա պետք է հեռանա տարածաշրջանից։ Եվ որքան արագ, այնքան լավ: Նա վնասակար եւ ապակայունացնող գործոն է։ Սրանից առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը։ Մինչ նրա հայտնվելը շփումները դրական էին»,- ասել է Բայրամովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին