ԱԽ քարտուղար. Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է - Mediamax.am

3445 դիտում

ԱԽ քարտուղար. Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է


Լուսանկարը` ՀՀ ԱԽ գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որ էթնիկ զտում իրականացնի Արցախում»:

«Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացվի, Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից, արագ հանգուցալուծում ստանա ստեղծված ճգնաժամը»,- ԱԺ արտահերթ նիստում ասել է Արմեն Գրիգորյանը:

 

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է:

 

«Կոչ կանեի, որ ընդդիմությունը նաեւ այս ուղղությամբ աշխատի, որ ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները եւ ապահովի Լաչինի միջանցքում անվտանգ երթեւեկությունը»,- նշել է նա:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Արմեն Գրիգորյանն ասել է, որ իշխանությունը դա գործով է ապացուցել.

 

«Անցած տարի մոտ 200 միլիարդ ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախին, որը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ անվտանգության հարցեր է լուծում։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին