Ռուբեն Վարդանյան. «Նրանք լավ դաս են ստացել ուժեղ արցախցիներից» - Mediamax.am

4666 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Նրանք լավ դաս են ստացել ուժեղ արցախցիներից»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը:

«Մեր հարեւանն առանց նախապայմանների, առանց հայկական կողմի զիջումների վերականգնել է գազամատակարարումը: Դա մեր հաղթանակն է, որովհետեւ մենք ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, ոչ մի բանից չենք ընկճվելու, ցույց տվեցինք, որ նրանք պետք է դուրս գան այստեղից:

 

Հնարավոր է նաեւ՝ այսօր ճանապարհը բացվի: Դա իրենց որոշումն է, իրենք հասկացել են, թե ինչ սխալ են արել: Նրանք թե այստեղից, թե դրսից ճնշման են ենթարկվել: Նրանք, կարծում եմ, լավ դաս են ստացել ուժեղ արցախցիներից»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նա բոլոր արցախցիներին դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում հրավիրել է հանրահավաքի:

 

«Մենք պետք է ցույց տանք, որ մենք ուժ ենք, միասին ենք»,- ասել է Արցախի պետնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին