Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի եւ գազամատակարարման արգելափակման հետեւանքով Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել անցնել խնայողական ռեժիմի:
«Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին եւ հատուկ ծառայություններին»,- ասված է հաղորդագրությունում:
Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը եւ տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: