ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունը - Mediamax.am

Փետրվար 14, 2026
2717 դիտում

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս։ Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։

Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի խոսնակ Պետեր Ստանոն:

 

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը եւ առաջացնում մարդասիրական մտահոգություններ:

 

Այլ մտահոգությունները կարող են եւ պետք է լուծվեն ներգրավված կողմերի միջեւ երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով:

 

ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին», - ասել է Ստանոն:




Մեր ընտրանին