Ադրբեջանը կրկին «բնապահպաններ» է ուղարկել Ղարաբաղ - Mediamax.am

Մարտ 04, 2026
3382 դիտում

Ադրբեջանը կրկին «բնապահպաններ» է ուղարկել Ղարաբաղ


Լուսանկարը` https://www.ispionline.it/


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ «Էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության եւ «AzerGold» ընկերության աշխատակիցներից կազմված դիտորդական խումբը կրկին մեկնել է երկրի այն տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը՝ բնապահպանական դիտարկում անցկացնելու համար»։

Նշվում է, որ խմբի անդամները բանակցություններ են վարել խաղաղապահների հրամանատարության հետ եւ «վերահաստատել են լուրջ մտահոգություններն ու դժգոհությունները՝ կապված օգտակար հանածոների ապօրինի շահագործման հետ

Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ինչպես նաեւ դրա հետեւանքով առաջացող բնապահպանական եւ այլ հետեւանքների առնչությամբ»:




Մեր ընտրանին