«Նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը» - Mediamax.am

Փետրվար 26, 2026
2624 դիտում

«Նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Արցախի խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներն այսօր հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։

Արցախի ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից հայտնել են, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել՝ հղում կատարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, եւ պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կիլոմետրանոց անվտանգային գոտուց մինչեւ ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։

 

«Անդրադառնալով օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու եւ բնակչության պատշաճ անվտանգությունն ապահովելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին