Միրզոյան. Իրանը չի կարող ձեռնպահ մնալ դիրքորոշումից Արցախի հարցում - Mediamax.am

Մարտ 01, 2026
2715 դիտում

Միրզոյան. Իրանը չի կարող ձեռնպահ մնալ դիրքորոշումից Արցախի հարցում


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր Իրանի դեսպան Աբբաս Զոհուրիի հետ հանդիպմանը նշել է, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց:

Ըստ ԱԺ մամուլի ծառայության, ԱԺ նախագահն այդ մասին խոսել է՝ «հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունն ի օգուտ ադրբեջանական կողմի թե ռազմական գործողությունների փուլում, թե դրան հաջորդած ժամանակահատվածում»:

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Անդրադառնալով եռակողմ հայտարարությունում ամրագրված պայմանավորվածություններին՝ Արարատ Միրզոյանը որպես առաջնահերթություն ընդգծել է, որ օր առաջ պետք է իրականացվի ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

 

Աբբաս Զոհուրին վերահաստատել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա:




Մեր ընտրանին