ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է Արցախում հումանիտար ճգնաժամի մասին - Mediamax.am

1500 դիտում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է Արցախում հումանիտար ճգնաժամի մասին


Լուսանկարը` https://www.washingtonpost.com/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Գիլմորն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած զեկույցին:

«Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունեց բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ եւ կարեւորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։ Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տեւական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ», - ասել է դեսպանը:

 

Նա շեշտել է, որ վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։

 

«Չնայած մարտական գործողությունները մեծապես կանգ են առել, սակայն հումանիտար իրավիճակը տեղում մնում է աղետալի։ Միացյալ Նահանգները տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Հակամարտության գոտում պայմաններն առավել սրվում են կորոնավիրուսի գլոբալ համավարակի հետեւանքով, ինչն ակնհայտորեն սրացումներ կունենա, քանի որ առջեւում ձմեռ է։ Մենք կողմերին հորդորում ենք սերտորեն աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պահվող անձանց ու աճյունների վերադարձը կազմակերպելու, ինչպես նաեւ հոկտեմբերի 29-ին Ժնեւում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ», - ասել է Ջեյմս Գիլմորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին