Քարվաճառի ճանապարհը դեռ կմնա հայկական վերահսկողության ներքո - Mediamax.am

4379 դիտում

Քարվաճառի ճանապարհը դեռ կմնա հայկական վերահսկողության ներքո


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո։

Նա նշել է, որ շրջափակման մեջ մնալու վերաբերյալ մտավախությունները իրական հիմքեր չունեն:

 

«Պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաեւ հանրապետության մյուս բնակավայրերում:

 

Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում եւ պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը»,- խորհրդակցության ժամանակ ասել է Արցախի նախագահը:

 

Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ որեւէ քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին