Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ այսօր առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:
Նոյեմբերի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արեւելյան, հարավային եւ հարավ-արեւմտյան ուղղություններում:
«Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջիններս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել են: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:
Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա եւ 8 անօդաչու թռչող սարք:
Հարավ-արեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում առգրավվել են թշնամական 1 տանկ եւ հրետանային միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: