Միջնորդների հայտարարությունը՝ Ժնեւի հանդիպման արդյունքներով - Mediamax.am

2368 դիտում

Միջնորդների հայտարարությունը՝ Ժնեւի հանդիպման արդյունքներով


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ հոկտեմբերի 30-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով։

Հայտարարության մեջ ասված է.

 

«Համանախագահները առանձին եւ միասին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում եւ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:

 

Կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել.

 

- Կողմերը դիտավորյալ չեն թիրախավորի քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն;

 

- կողմերը ակտիվորեն կմասնակցեն են ռազմի դաշտում աճյունների հավաքագրման եւ փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ;

 

- կողմերը ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին մեկ շաբաթվա ընթացքում կփոխանցեն ռազմագերիների ցուցակը՝ ապահովելու նրանց հասանելիությունը եւ հետագա փոխանակումը;

 

- կողմերը գրավոր կներկայացնեն իրենց մեկնաբանություններն ու հարցերը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի պահպանման վերահսկողության հնարավոր մեխանիզմների հետ կապված:

 

Կողմերը մտքերի բաց եւ առարկայական փոխանակում են անցկացրել՝ համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցման նպատակով՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։

 

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին