Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով:
«Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ», - հայտնել է նա:
















