Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանն ասել է, որ «միջազգային գործընկերները պետք է ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը եւ պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն»։
«Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,- ասել է Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։
















