Պուտինը եւ Մակրոնը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում - Mediamax.am

2427 դիտում

Պուտինը եւ Մակրոնը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնն այսօր «մանրամասն քննարկում» են անցկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման ուղղությամբ բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ուղղված  քայլերի մասին:

 

Շեշտվել է հոկտեմբերի 10-ին եւ 17-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարեւորությունը:

 

Ընդգծվել է նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի սերտ համակարգված աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարգավիճակում, այնպես էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին