Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողություններում մերձավորարեւելյան տարածաշրջանից ժամանած զինյալների մասնակցության կապակցությամբ:
Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Երկուստեք կարեւորվել է մարդասիրական զինադադարի պահպանման կարեւորությունը, որի մասին համաձայնություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա:
Ռուսաստանի նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններում մերձավորարեւելյան տարածաշրջանից ժամանած զինյալների մասնակցության կապակցությամբ: Ընդգծվել է համատեղ ջանքերի մեծ կարեւորությունը արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով: Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության դեէսկալացիայի գործում», - ասվում է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: