Երեւան: Մեդիամաքս: Միջազգային մամուլը շարունակում է փաստեր ներկայացնել Արցախում հայերի դեմ պատերազմող սիրիացի վարձկանների մասին, որոնք հակամարտության գոտի են բերվել Թուրքիայի կողմից:
Այս անգամ ծավալուն հոդված է հրապարակել The Wall Street Journal-ը:
Հոդվածում մեջբերված են վարձկաններից մեկի խոսքերը, ով նոր է պատրաստվում մեկնել հակամարտության գոտի: Նա զրուցել է Ադրբեջանում գտնվող իր երկու հայրենակիցների հետ, որոնք պատմել են մեծ կորուստների մասին:
«Ասում են, որ այնտեղ դժոխք է: Նրանք, ովքեր չեն սպանվել կամ վիրավորվել, բացառություն են կազմում: Մի մասն էլ արդեն վերադառնալ է ցանկանում», - պատմել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: