Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն «աշխատում են կողմերի հետ ԼՂ քաղաքական կարգավորման գործընթացի բովանդակային հարցերի շուրջ»:
Այսօր ընդունված հայտարարության մեջ միջնորդները Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին կոչ են արել «անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման համար՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքները կանխելու նպատակով»:
«Համանախագահները կողմերին կոչ են անում անմիջապես իրագործել մարդասիրական հրադադարը՝ զոհվածների մարմինները եւ ռազմագերիներին վերադարձնելու համար եւ շտապ համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ ԼՂ քաղաքական կարգավորման գործընթացի բովանդակային հարցերի շուրջ», - ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: