Ֆելիքս Շմիդտ. Ղարաբաղում Էրդողանը նաեւ ներքին խնդիր է լուծում - Mediamax.am

Մարտ 03, 2026
1904 դիտում

Ֆելիքս Շմիդտ. Ղարաբաղում Էրդողանը նաեւ ներքին խնդիր է լուծում


Լուսանկարը` cdninstagram.com


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղում Էրդողանի ներգրավման պատճառներից մեկը Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամն է:

Նման կարծիք է հայտնել գերմանական «Ֆիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թուրքիայի գրասենյակի ղեկավար Ֆելիքս Շմիդտը:

 

«Էրդողանը հույս ունի, որ հերթական արտաքին կամպանիան կօգնի միավորել մարդկանց իր շուրջ եւ կշեղի թուրքերի ուշադրությունը իրենց համաքաղաքացիների աղքատացման փաստից: Եվ Էրդողանը հասնում է այդ նպատակին՝ Կովկասի հակամարտությունը Թուրքիայում ազգայնականության վերելքի է բերել», - ասել է փորձագետը:

 

Ֆելիքս Շմիդտը «չափազանց խնդրահարույց» է որակել Թուրքիայի պնդումներն այն մասին, որ պատերազմը սկսել են հայերը՝ նշելով, որ ստատուս-քվոյի փոփոխությունը չի բխում Հայաստանի շահերից:




Մեր ընտրանին