Պատերազմն Արցախում ԵՄ Խորհրդի հիմնական թեմաներից մեկը կլինի - Mediamax.am

2233 դիտում

Պատերազմն Արցախում ԵՄ Խորհրդի հիմնական թեմաներից մեկը կլինի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Եվրամիության ներկայացուցիչն ասել է, որ ԵՄ խորհուրդը քննարկելու է իրավիճակը` հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին:

 

Դիվանագետի խոսքով ՝ ղարաբաղյան հակամարտությունը դառնալու է ԵՄ խորհրդի հիմնական թեմաներից մեկը: «Մենք գնահատելու ենք իրավիճակն ընդհանուր առմամբ», - ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին