Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության բանակից հայտնում են, որ այսօր հյուսիս-արեւելյան ուղղությամբ թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:
ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա եւ պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ:
















