Արցախի նախագահ. Իսրայելը Ադրբեջանի ցեղասպան քայլերի մեղսակիցն է - Mediamax.am

Փետրվար 22, 2026
3830 դիտում

Արցախի նախագահ. Իսրայելը Ադրբեջանի ցեղասպան քայլերի մեղսակիցն է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ Իսրայելը տեղյակ է, որ իր կողմից Ադրբեջանին մատակարարվող ԱԹՍ-ները եւ այլ զինատեսակները օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ:

Այդ մասին նա այսօր ասել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելի իշխանությունները գիտեն, որ իրենց կողմից մատակարարված զինատեսակները չեն օգտագործվում պաշտպանական նպատակներով:

 

«2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելը ոչ միայն տեղյակ էր, որ դրանք օգտագործվում են հարձակման համար, այլեւ այդ ԱԹՍ-ները կառավարվում էին Իսրայելից ժամանած մասնագետների համար: Այսօր էլ Իսրայելի իշխանությունները տեղյակ են: Ոչ միայն տեղյակ են, այլեւ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության մեղսակիցն են այն դեպքում, երբ իրենց ժողովուրդը ցեղասպանություն է տեսել», - ասել է Հարությունյանը:




Մեր ընտրանին