Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները մոր ու հաշմանդամ որդու են սպանել - Mediamax.am

4385 դիտում

Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները մոր ու հաշմանդամ որդու են սպանել


Լուսանկարը` wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնել է, որ այսօր առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

«Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ եւ վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:

 

Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի եւ հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,- ասված է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին