Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ հյուսիսային եւ հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները:
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:
ՊԲ ստորաբաժանումները ճնշում են հակառակորդի ակտիվությունը»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: