Ֆրանսիա. «Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում» - Mediamax.am

1531 դիտում

Ֆրանսիա. «Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ լե Դրիանն այսօր ասել է, որ «Թուրքիան ներգրավված է Ղարաբաղի ռազմական գործողություններում»:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, այսօր ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին՝ Ժան Իվ լե Դրիանն ասել է.

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորությունն այն է, որ հստակ երեւում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Դա սպառնում է հակամարտության միջազգայնացմանը, ինչից մենք ամեն գնով ուղում ենք խուսափենք»:

 

«Կողմերի առաջ քաշված ցանկացած նախապայման թույլ չի տա արդյունքի հասնել: Անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմ եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- շեշտել է նախարարը:

 

Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներկայում շատ տագնապալի է, եւ Ֆրանսիան, լինելով Մինսկի խմբի համանախագահ, վճռականորեն մոբիլիզացնում է իր ուժերը հարցի կարգավորմանը հասնելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին