Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ, նախնական տվյալներով, այսօր ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից հակառակորդի խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի:
ՊԲ մամուլի ծառայությունից նշում են, որ մանրամասները ճշտվում են:
Հոկտեմբերի 1-ին՝ մինչ այս պահը, խոցվել է Ադրբեջանի զինված ուժերի 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ:
















