Ալիեւը խոսել է Ապրիլյան պատերազմում տարած «հաղթանակի» մասին - Mediamax.am

Փետրվար 16, 2026
7165 դիտում

Ալիեւը խոսել է Ապրիլյան պատերազմում տարած «հաղթանակի» մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «ապրիլյան մարտերը մեր պատմության փառահեղ էջն են»:

Այդ մասին Իլհամ Ալիեւն ասել է հատուկ նշանակության զորքերի զորամաս այցելության ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

 

«Երեք տարի է անցել ապրիլյան մարտերից հետո, որոնք մեր պատմության փառահեղ էջն են: Այո, եղել են կորուստներ: Պետությունը արել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է վիրավոր զինվորների բուժման համար: Բարեբախտաբար, բոլոր վիրավորները վերադարձան առօրյա կյանքին: Ամեն ինչ արվեց, որպեսզի նրանք վերադառնան ակտիվ կյանքին»,- ասել է Ադրբեջանի նախագահը: 

 

Նա հայտնել է, որ «ադրբեջանցի զինծառայողները ապրիլյան պատերազմում ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ եւ հերոսություն»: 

 

«Ապրիլյան մարտերը ռազմական տեսակետից շատ հաջողված գործողություն էին, մեր վերահսկողության տակ անցան շատ կարեւոր ռազմավարական բարձունքներ»,- ասել է Ալիեւը: 

 

Նրա խոսքով՝ «այս հաղթանակը նաեւ մեծ բարոյական եւ հոգեբանական նշանակություն ունի»: 

 

«Տարիներ շարունակ հայկական քարոզչությունը ստեղծում էր իր ռազմական գերակայության մասին առասպելը: Ապրիլյան մարտերը ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ադրբեջանական բանակն ամենաբարձր որակներն ունի եւ կարող է ցանկացած ժամանակ լուծել ցանկացած խնդիր: Հայաստանի կողմից ստեղծված առասպելը մի վայրկյանում փլուզվեց»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: 




Մեր ընտրանին