Ավարտվել է Արցախի պատվիրակության այցը Հարավային Օսիա - Mediamax.am

Մարտ 04, 2026
9796 դիտում

Ավարտվել է Արցախի պատվիրակության այցը Հարավային Օսիա


Լուսանկարը` Արցախի ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 21-22-ը կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարարության պատվիրակության այցը Հարավային Օսիայի Հանրապետություն՝ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ:

Ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության արարողությանը։

 

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է նաեւ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոեւի հետ։

 

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:




Մեր ընտրանին