Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կարող է կայանալ փետրվարին - Mediamax.am

Փետրվար 22, 2026
6892 դիտում

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կարող է կայանալ փետրվարին


Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հերթական հանդիպման առաջարկ են արել։

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։

 

Նալբանդյանը նշել է, որ հանդիպումը հնարավոր է կայանա փետրվարի 17-19-ը նախատեսված Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում։

 

«Մենք, իհարկե, երբեւէ չենք հրաժարվում արտգործնախարարների կամ այլ մակարդակներով հանդիպումներից»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

 

Այդուհանդերձ նա ընդգծել է, որ չի կարող հաստատել, որ հանդիպումը կկայանա, քանի որ դժվար է ասել, թե «Ադրբեջանն այս անգամ ինչ կմոգոնի»։

 

Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի եւ եռանախագահերի ջանքերին՝ հարցականի տակ դնելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

 

Նախարարը շեշտել է, որ բանակցություններին այլընտրանք չկա։




Մեր ընտրանին